տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսը հնարավոր է հաղթահարել անգամ տանը

Կորոնավիրուսը հնարավոր է հաղթահարել անգամ տանը

4641
0

Կորոնավիրուսի բուժման ու կանխարգելման ուղղությամբ Ռուսաստանը յուրօրինակ մոտեցում է ցուցաբերել:

Ինչպես գիտենք, կորոնավիրուսով վարակվածների ամենախոցելի խումբը 65+ տարիքային խմբի մարդիկ են: Ռուսաստանը իր վարակված քաղաքացիներին, ովքեր հիվանդ են կորոնավիրուսի թեթև տեսակով՝ ինքնամեկուսացման հրահանգ է տվել. նրանք կարող են հաղթահարել հիվանդությունը տնային պայմաններում:

Շատ դեպքերում մարդիկ բուժվում են նույնիսկ առանց դեղորայքային ու բժշկական միջամտության, ավելի շուտ`ինքնաբուժվում:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց, որ այն քաղաքացիրները, ովքեր ստացիոնար բուժման, բժիշկների անմիջական հսկողության անհրաժեշտության կարիքը չունեն` կմեկուսացվեն հյուրանոցներում:

Այս տարբերակը արդեն փորձված և դրական արդյունք տվող մեթոդների շարքից է: Խուճապի մատնվելու կարիք ամենևին չկա: Անգամ վարակվելու դեպքում էլ ինքնամեկուսանալով կարելի է հաղթահարել կորոնավիրուսը:

Հայկ Մագոյան