ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուսն է: Ինքնամեկուսացված 30 աշխատակից էլ թեստ է հանձնել, որոնց արդյունքը բացասական է: Այսինքն՝ այլ վարակվածներ չկան:
Երկու վարակվածների վիճակը լավ է, հիվանդության ընթացքը՝ թեթեւ: