Ըստ մասնագետների` մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսը կվերածվի համաճարակի,- այս մասին հաղորդում է Science Alert-ը։
ԱՄՆ Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին (Anthony Fauci) կանխատեսել է, որ կորոնավիրուսը կվերածվի համաճարակի, քանի որ այն շատ հեշտությամբ փոխանցվում է մարդուց մարդուն։
Ընդ որում՝ ինֆեկցիոն հիվանդությունը պետք է բավարարի մի շարք չափանիշների` ներառյալ մի քանի երկրներով, մայրցամաքներով տարածումը, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց վարակվածությունը։
Համաճարակային հիվանդությունը սովորաբար առաջանում է նոր շտամների հետևանքով, որոնք տարբերվում են բնակչության շրջանում արդեն շրջանառվողներից, և մարդիկ իմունիտետ չունեն դրանց նկատմամբ:
Սովորական համաճարակը ավելի տեղայնացված բռնկում է, և կորոնավիրուսի տարածումը դեռևս համապատասխանում է այս սահմանմանը: Միևնույն ժամանակ, մի շարք փորձագետներ կասկածում են, որ հիվանդության տարածումը հնարավոր կլինի դադարեցնել: