Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում ասել է՝ կորոնավիրուսի տարածումը չենք կարող համարել կանգնած: «Եթե առաջ ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, այսօր ունենում ենք 16, 20 դեպք՝ տարբեր աղբյուրներից»,- ասաց պարոն Թորոսյանը:
Վիրուսի շրջանառությունը, նախարարի խոսքով, դուրս է եկել վերահսկողությունից: Պետք է անել ամեն հնարավորը՝ թեստավորել, մեկուսացնել: Երբ ազգովի ուժասպառ կլինենք, այլ գործողություններ դուրս կգան՝ կթողնենք միայն բուժումն ու թեստավորումը: