Կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսը:
Արդարադատության նախարարի ներածական խոսքից հետո ելույթ ունեցավ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Բանախոսը հակիրճ ներկայացրեց երկրում կորոնավիրուսային ցուցանիշները: Նախարարի տեղակալն ասաց, որ թվերը տևական ժամանակ է՝ նույն են:
Լենա Նանուշյանը ասաց նաև, որ կատարվում են բոլոր միջոցառումները, որպեսզի վարակը կարողանան կանխել, այս պահին արհեստական շնչառական սարքին միացված թվով վեց պացիենտ կա:
Հայկ Մագոյան