տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսային հիվանդությամբ 75-ամյա պացիենտ է մահացել

Կորոնավիրուսային հիվանդությամբ 75-ամյա պացիենտ է մահացել

256
0
Ալինա Նիկողոսյան

Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ ավելացնելով, որ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ։