տուն Հասարակություն Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում ահագնանում է, մեր խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանումն է. Նիկոլ...

Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում ահագնանում է, մեր խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանումն է. Նիկոլ Փաշինյան

220
0

Հայաստանում կորոնավիրուսային վիճակը գնալով ահագնանում է: Երեկ արձանագրվել է 517 նոր դեպք: Մեր երկրի հիմնական խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և այդ կանոնների պահպանման որակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ունենք համոզվածություն, որ կանոնների պահպանումը կբերի թվի անկման, նվազաման, ընդհուպ՝ զրոյացման: Ուզում եմ այս իրավիճակի քաղաքական կողմի մասին խոսել, որովհետև մեր իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, այս իրավիճակում աշխատում է հենց մեր դեմ: ՀՀ-ում 2018 թվականի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը, ըստ էության, չեզոքացել, զրոյացել է, բայց դրա փոխարեն, ցավոք, օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի չի հասել: Օրինակ՝ առևտրի վայրում, երբ կանոնների խախտում է արձանագրվում, և փակման որոշում է կայացվում, դրան հետևում են փաստարկներ, թե ինչ կլինի, եթե այդ վայրը փակվի»,- նշեց վարչապետը: 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ առկա է կանոնների պահպանման վարչարարության կոշտության պակաս. «Այսուհետ հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևելու ենք  շատ կոշտ՝ հաշվի չառնելով որևէ փաստարկ: Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում, ապա նախապես պետք է մտածի, որ վաճառքը կազմակերպելու է պարետատան սահմանած կանոններով, որպեսզի խուսափի արգելիքից ու տնտեսական վնասներից:

Armtimes.com