տուն ժամանց Կորոլյովային մեղադրել են պլաստիկ միջամտության մեջ (լուսանկար, տեսանյութ)

Կորոլյովային մեղադրել են պլաստիկ միջամտության մեջ (լուսանկար, տեսանյութ)

433
0
1362965 01.03.1997 Российская эстрадная певица украинского происхождения Наташа Королева (Наталия Владимировна Порывай). Юрий Абрамочкин / РИА Новости

Երգչուհի Նատաշա Կորոլյովային Instagram-ի իր օգտահաշվում նոր դիմանկար է հրապարակել և հայտարարել չթողարկված երգերի հավաքածուի հրապարակման մասին:

Սակայն երկրպագուները չեն ճանաչել արտիստին և նրան մեղադրել են ավելորդ պլաստիկ միջամտության, ինչպես նաև լուսանկարների շտկման մեջ:

«Իսկ ո՞վ է լուսանկարում. երևում է, որ Կորոլյովան չէ», «Ես մտածեցի՝ Լենա Տեմնիկովան է», «Իսկ ո՞ւր է Կորոլյովան», «100% պլաստիկ միջամտություն: Շուտով մեր բոլոր արտիստները կլինեն նույն դեմքով: Իսկ ի՞նչ կասեք ձեր անհատականության և ինքնատիպության մասին»,- գրել են երկրպագուները:

Մեկ տարի առաջ տված հարցազրույցում 46-ամյա Նատաշա Կորոլյովան պնդում էր, որ ինքը չի դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը և միայն ատամներն է փոխել: