Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ Air Algerie ավիաընկերության ինքնաթիռն անհետացել էր ռադարներից Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանից թռչելուց 50 րոպե անց։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այն կործանվել է Նիգերի մայրաքաղաք Նիայմեյի մերձակայքում։
Հաղորդվում է, որ վթարված ինքնաթիռը 2007-08թթ.-ին սպասարկել է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբին: Ավելի ուշ ակումբը նոր ինքնաթիռ է ձեռք բերել, ու McDonnell Douglas MD-80-ը սկսել է քաղաքացիական թժիչքներ սպասարկել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով տեղական մամուլին:
Ինքնաթիռը, որ ուղևորափոխադրում էր իրականացնում Բուրկինա Ֆասոյից դեպի Ալժիր, տեղափոխում էր 119 ուղևորի, որոնց թվում էին Ֆրանսիայի, Լիբանանի, Ալժիրի և այլ աֆրիկյան երկրների քաղաքացիներ: Անձնակազմի բոլոր 6 անդամները իսպանացի էին: Ըստ նախանական տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնված բոլոր մարդիկ զոհվել են: