Ֆրանսիական Le Monde-ը տեղեկացնում է, որ Իտալիայի իշխանությունները կորցրել են ֆաշիստական Գերմանիային ծառայություններ մատուցած Էրիխ Պրիբկեի դին։ Պրիբկեի հարազատները պահանջում են, որպեսզի իրենց վերադարձվի մահացածի մարմինը, սակայն Իտալիայի իշխանություններն ասում են, որ դա անհնար է, որովհետև չգիտեն, թե ուր է այն։
Հիշեցնենք, որ ցմահ բանտարկության ենթարկված Պրիբկեն մահացել է 100 տարեկանում։ Նա ցանկացել էր, որպեսզի իրեն հուղարկավորեն Արգենտինայում՝ կնոջ կողքին։ Սակայն հարավամերիկյան հանրապետության ղեկավարությունը հրաժարվել էր ընդունել մարմինը։ Իսկ շաբաթվա սկզբին նրա թաղման ժամանակ Իտալիայում տեղի էին ունեցել անկարգություններ, ինչի հետևանքով նրա հուղարկավորությունը հետաձգվել էր։