Կորեացի քանդակագործ Փարք Սյուն-Մոն 2 հետաքրքիր զբաղմունք ունի։ Նախ՝ քանդակներ է արարում մետաղալարից՝ մարդկանց, կենդանիների, զանազան առարկաների… Երկրորդ՝ նա չժանգոտող մետաղացանցի օգնությամբ վերակերտում է լուսանկարները։
Արևելյան արվեստի գիտակները նրա աշխատանքները անվանում են մեդիտացիա մարդկային գոյի թեմաներով, համեմատում են նրան Ռոդենի և Ջակոմետիի հետ։
Ինքը՝ Սյուն-Մոն, առեղծվածային լռություն է պահպանում և շարունակում է հյուսել իր քանդակները։