Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը:
Թեմա` Ոստիկանության գործողությունները արտակարգ դրության պայմաններում:
Բանասխոսն ասուլիսի սկսզբում ներկայացրեց արտակարգ ռեժիմի պայմաններում արված գործողությունները:
«Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ մուտք գործած՝ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 1271, որն իրականացվել է 1197 կարգախմբերի կողմից: ՃՈ ծառայության կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակներում ՀՀ տարածքում իրականացվել են ուղեկցումներ 106 տրանսպորտային միջոցների՝ 136 կարգախմբերի միջոցով: Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման նպատակով «Զվարթնոց» օդանավակայանում սահմանափակումներ են եղել տեղաշարժման նկատառումներով»,- ընդգծում է փոխոստիկանապետը:
Հայկ Մհրյանը ասաց, որ ոստիկանության կողմից կատարված աշխատանքները գնահատվել են, և ոստիկանները ստացել են ֆինանսական աջակցություն՝ պարգևավճարի տեսքով:
«Հանրապետության տարածքում հսկողությունն իրականացվում է համապատասխան երթուղիներով: Ոստիկանությունը ուժերի ներածին չափով կատարում է իր վրա դրված խնդիրները: Հիվանդ ոստիկաններից հինգը բուժվել և դուրս են գրվել»,- ասաց փոխոստիկանապետը:
Հայկ Մագոյան