տուն Հասարակություն Կոտայքի պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին սահմանված է շուրջօրյա հերթապահություն

Կոտայքի պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին սահմանված է շուրջօրյա հերթապահություն

246
0

Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Կոտայքի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

 Նշվում է, որ հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով:

 Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են

  • «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ — (077) 61 81 63, (0223) 2 44 47
    • «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ — (093) 11 99 40, (093) 36 35 17
    • «Ռ Հարությունյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ- (0222) 2 33 81
    • «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ — (0224) 2 26 73, (095) 54 44 32
    • «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ – (0224) 6 30 03, (0224) 4 37 79
    • «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ — (0222) 6 30 03: