տուն Հասարակություն Կոտայքի մարզում Mercedes-ը կոտրել է քարե պարիսպն ու մասամբ հայտնվել տան բակում...

Կոտայքի մարզում Mercedes-ը կոտրել է քարե պարիսպն ու մասամբ հայտնվել տան բակում (լուսանկարներ)

248
0

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22: 40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VQ 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռավան գյուղի 10-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է թիվ 55 տան քարե պարսպին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ շտապօգնությունը վարորդին և ուղևորին տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալուց, հայտնելով, որ վնասվածքներ չեն ստացել:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: