ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում տեղի է ունեցել նոր մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը:
«Ծրագրի արժեքը 125.4 մլն դրամ է, որի 50%-ի ֆինանսավորումը իրականացվում է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում, իսկ մյուս 50%-ը՝ համայնք-մասնավոր հատվածի համագործակցությամբ:
Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է 10 մանկապարտեզ, որոնցից 3-ը՝ զրոյից, իսկ 7-ը ՝ հիմնանորոգվում են»։