տուն Քաղաքական Հայաստան Կոտայքի մարզում կորոնավիրուսով վարակվածները 225-ն են

Կոտայքի մարզում կորոնավիրուսով վարակվածները 225-ն են

203
0

Կոտայքի մարզում այս պահին առկա է կորոնավիրուսով վարակված 225 անձ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա հայտնեց նաև, որ 225 վարակված անձանցից 45-ն արդեն բուժվել են։

Նշենք, որ այսօր նոր տվյալներ էին ստացվել նաև Գեղարքունիքի մարզից․ այնտեղ վարակման 5 նոր դեպք է գրանցվել և այս պահին ընդհանուր թիվը կազմում է 56։

Իսկ Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ մահվան մեկ դեպք է գրանցվել։ Ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ  հաստատվել է կորոնավիրուսի 1677 դեպք: