ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առանձնատան տարածքում գրանցվել է արտառոց միջադեպ։ Միացյալ Նահանգների բարձարստիճան պաշտոնյայի տունը փորձել է թալանել կովկասցու արտաքինով հանցագործը։ Այս մասին հաղորդում է Fox-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։ Ջոն Քերին այս օրերին գտնվում է Հռոմում։
Հանցագործը նախ փորձել է մուտք գործել Վաշինգտոնի Ջորջթաուն շրջանում գտնվող 4.7 մլն դոլար արժողությամբ առանձնատան ավտոտնակ։ Այստեղ հանցագործը հայտնաբերել է թիկնապահների ավտոմեքենան, կոտրել է այն, սակայն ոչ մեքենան է առևանգվել, ոչ էլ այլ իր է գողացել։
Հեռուստաալիքը նաև հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ պետքարտուղարի տունը հետաքրքրում է չարակամներին։ Հուլիս ամսին այստեղ ձերբակալվել էր մի անձ, ով ցանկացել էր լուսանկարել Քերիի առանձնատունը։ Նրա մոտ հայտնաբերվել էր զենք և ալկոհոլ։