103 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազ է ընտրվել Գեւորգ Կոստանյանը: Քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր: Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ընտրվելուց հետո Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին վստահության քվե տալու համար, նաեւ Սերժ Սարգսյանին`բարձր վստահության համար։