Կոսովոյի հյուսիսում գտնվող Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում գնդակահարել են այդ քաղաքից ընտրված պատգամավոր Դիմիտրիե Յանիչևիչին, ով ծագումով սերբ է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Քաղաքական գործչին ավտոմատով գնդակահարել են սեփական տան մոտ։ Նա մահացել է մինչ բժիշկների գալը։ Այն մասին, թե ովքեր են կանգնած սպանության հետևում, առայժմ չի նշվում։
Նշենք, որ նախկինում մի քանի անգամ Յանիչևչի նկատմամբ սպանության փորձեր էին կատարվել՝ նրա մեքենայի տակ ռումբ դնելով։