տուն Քաղաքական Միջազգային Կոսովոյի կառավարության ներկայացուցիչը առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Սերբիա

Կոսովոյի կառավարության ներկայացուցիչը առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Սերբիա

139
0

D0C2AEFB-840D-4248-8FA3-3F180CC4D188_mw1024_n_s

Կոսովոյի՝ եվրոպական ինտեգրացիայի գծով նախարար Վլորա Չիտակուն ժամանել է Սերբիայի հարավային շրջաններ՝ այնտեղ բնակվող ալբանացիների հետ հանդիպելու նպատակով: Չիտակուի այցը 2008-ին Կոսովոյի անկախության հռչակումից հետո երկրի պաշտոնական անձանց երբևէ կատարած առաջին այցն էր Սերբիա:

Չիտակուն այցելել է Կոսովոյի և Սերբիայի միջև սահամակից Պրեշևո շրջան, ուր հանդիպումներ է ունեցել ալբանական բնակչության և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here