տուն Լուրեր Կոռուպցիոն ռիսկերն ու խախտումները Հայաստանի պետական գնումների ոլորտում

Կոռուպցիոն ռիսկերն ու խախտումները Հայաստանի պետական գնումների ոլորտում

110
0

old-Internal_audit_2_887019057

«Թրանսափարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն այսօր ներկայացրեց իր զեկույցը 2011-2013 թթ-ին Հայաստանում պետական գնումների ոլորտում անցկացրած մոնտիորինգի վերաբերյալ:

Մոնտիտորինգի թիրախային ուղղություններն են հանդիսացել բողոքարկման ինստիտուտը, մեկ անձից գնումները, էլեկտրոնային գնումները, շրջանակային համաձայնագրերը, գնումների աջակցման կենտրոնի գործունեությունը, գնումների պաշտոնական կայքում տեղեկատվության ամբողջականությունը և թափանցիկությունը:

Մոնիտորինգի արդյունքում գրանցված հիմնական խնդիրները հետևյալն են.

  • Մեկ անձինց գնումները հանդիսանում են գնման նախապատվելի ձև պետական կառավարման մարմինների համար, ընդ որում, առկա է մեծ կենտրոնացվածություն (թե քանակային, թե գումարային):
  • Հանրային կազմակերպությունների մոտ (չնայած օրենքով սահմանված պահանջներին) նկատվում է գնումների մասով թափանցիկության հաշվետվողականության պակաս:
  • Էլեկտրոնային գնումների համակարգն ամբողջական չէ:
  • Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտարարված ընթացակարգերի շուրջ 40 տոկոսը համարվում է չկայացած:
  • Պայմանագրային պատվիրատուները լրջորեն չեն մոտենում էլ. գնումների մասով հանրային տեղեկատվությանը:
  • Համակարգում առկա են բազում տեխնիկական բնույթի հիմնախնդիրներ:
  • Չնայած աստիճանաբար մեծանում է բողոքարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը, սակայն գործընթացը արդյունավետ չէ:
  • Կան հիմնավոր կասկածներ ընտրանքի պատահական լինելու և ռոտացիոն համակարգի նկատմամբ:
  • Գնումների աջակցման կենտրոնը չի օգտվում Առևտրի համաշխարհային կազմակերպության գնումների համաձայնագրի անդամակցությունից բխող առավելություններից:
  • Չի իրականացվում պլանավորված և փաստացի ընթացակարգերի համեմատական վերլուծություն (գումարային կամ քանակային):
  • Գնումների պաշտոնական կայքը բարելավման կարիք ունի: