տուն Հասարակություն Իրավական Կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ներում

Կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ներում

494
0

Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման և այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը:

2019թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանության  Իջևանի  բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթյա տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ և մոտ 8 խ/մ վառելափայտ:

ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված տարաները հանդիսանում են փայտածուխի արտադրամասի բաղկացուցիչներ, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնի անտառապահին և շահագործվում է մեկ այլ անձի կողմից: