տուն Լուրեր Բլոգ Կոռուպցիայի և այլ երևույթների դեմ չպայքարելու իշխանության արդարացումը. հասարակությունն ինքը չի պահանջում

Կոռուպցիայի և այլ երևույթների դեմ չպայքարելու իշխանության արդարացումը. հասարակությունն ինքը չի պահանջում

426
0

koruptsia

Կոռուպցիայի և կամ այլ անօրինական երևույթների դեմ չպայքարելու իշխանության հիմնական արդարացումը սա է՝ հասարակությունն ինքը չի պահանջում նման բան: Ընդհանուր առմամբ դա ճիշտ է, և այդ դեպքում տվյալ հասարակությունն իր իշխանությամբ հանդերձ ոչ թե զարգանում է, այլ քարշ է տալիս իր գոյությունը: Ճիշտ այնպես, ինչպես այսօր Հայաստանը:

Սակայն դա ոչ բոլորին է ձեռ տալիս, և հասարակության ընդերքում հասունանում են խմորումներ, որոնք ի վերջո բերում են սոցիալական պայթյունների: Դրանից խուսափելու համար սովորաբար իրականացվում են բարեփոխումներ վերևից, որ մեր երկրում իմիտացիայից այն կողմ, դժբախտաբար, չեն անցնում: Մնում է ներքևից հեղափոխությունը: Իսկ հեղափոխություն անում է ոչ թե ողջ հասարակությունը, այն հասարակությունը, որն իբրև թե ձայն է տալիս, ասենք թե, ՀՀԿ-ական իշխանությանը ընտրությունների ժամանակ, այլ նրա փոքրաթիվ ակտիվ մասը:

Եվ եթե ասվածը չի ընկալվում իշխանության կողմից, ապա, ինչպես օրենքում է՝ չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, այնպես էլ սոցիալական հարաբերություններում՝ ասվածը չընկալելը չի փրկում հեղափոխական պայթյունից:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից՞

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here