ԱԺ-ում շարունակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը, ով կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորում է կրթական բաղադրիչը:
«Ցավոք, կոռուպցիան մեր հասարակության արմատացած հիվանդություններից է, և ընդհանրապես շատ դժվար է պայքարել մի երևույթի դեմ, որի բոլոր կողմերը գործում են փոխհամաձայնեցված։ Ամեն գնով թաքցվում են կոռուպցիոն գործարքները: Այս համատեքստում շատ կարևորում եմ կրթական բաղադրիչը: Կարծում եմ, որ ինչքան մեծ ռեսուրս այսօր ներդնենք մեր հասարակության կրթության կամ հասարակության մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորման գործում, այնքան ավելի լավ ու առողջ հասարակություն կունենանք ապագայում»,- ասաց Փաշինյանը: