տուն Տնտեսական Կոռուպցիայի ընկալման համաթվով փոքր բարելավում կա

Կոռուպցիայի ընկալման համաթվով փոքր բարելավում կա

234
0

Transparency-International-logo

Թրանսփերենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության կողմից հրապարակվող կոռուպցիայի ընկալման համաթվով՝ Հայաստանը փոքր-ինչ բարելավել է իր համաթիվը` նախորդ տարվա 34 միավորի փոխարեն այս տարի ունենալով 36 միավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Ըստ նրա` նման փոքր փոփոխությունը, սակայն, չի կարելի համարել բարելավում, քանի որ մինչև 3 միավորի փոփոխությունը սովորաբար կարող է լինել վիճակագրական շեղումների արդյունքում:

Վ. Հոկտանյանի խոսքով` կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը ընդունում է 0-ից 100 միավորները, ընդ որում` առավել կոռումպացված են 0-ին մոտ գտնվող և քիչ կոռումպացված` 100-ին մոտ գտնվող երկրները (ընկալման տեսակետից): 177 երկրների երկու երրորդն ունի 50-ից ցածր արժեք, ինչը նշանակում է, որ այդ երկրներն ընկալվում են որպես կոռումպացված երկրներ:

Նախկին ԽՍՀՄ երկրներից առավել քիչ կոռուպմպացված են ընկալվում Մերձբալթյան երկրներն ու Վրաստանը: Վրաստանի համաթիվն այս տարի 49 է, Ադրբեջանինը` 20: Մաքսային միության երկրներում ևս կոռուպցիայի ընկալման ավելի բաձր աստիճան է, քան Հայաստանում: Ռուսաստանի միավորը 28 է, Ղազախստանինը` 26, իսկ Բելառուսինը` 29:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here