Վիետնամի հավաքականի պաշտպան Տրան Դին Դոնը ներքին առաջնության խաղերից մեկում կոպիտ խախտման համար չափազանց խիստ պատժի է արժանացել իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։
26-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 28 խաղով, ինչպես նաև ստիպված կլինի հավելյալ 576 ֆունտ տուգանք վճարել։ Հայտնում է Daily Mail-ը։
Դին Դոնը մտադիր է բողոքարկել ֆեդերացիայի այս որոշումը։