տուն Հասարակություն Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից

Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից

230
0

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Հունվարի 10-ի “Armenia Airways” ավիաընկերության Երեւան-Թեհերան-Երեւան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Մինչդեռ, “UR” ավիաընկերության կողմից Հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Եւրեւան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել մեր պաշտոնական հաղորդագրություններին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը։

Հարգանքով`
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»: