տուն Քաղաքական Կոչ եմ անում, որ ՍԴ դատավորներն իրենց չնույնացնեն Հրայր Թովմասյանի հետ

Կոչ եմ անում, որ ՍԴ դատավորներն իրենց չնույնացնեն Հրայր Թովմասյանի հետ

408
0
Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ քվեարկությունը:
 
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, շարունակելով երեկվա քննարկման բովանդակությունը, կրկին ելույթ ունեցավ. «Խոսքս ուղղում եմ Սահմանադրական դատարանի դատավորներին, ՍԴ անդամներին, կոչ եմ անում, որ իրենց չնույնացնեն Հրայր Թովմասյանի հետ, չնույնացնեն իրենց անցած ճանապարհը և ուղղորդվեն օրենքով, իրենց խղճով և իրենց գիտելիքներով»։
 
Երեկ քննարկվում էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամի/դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանին ուղղվելիք ԱԺ դիմումը։
 
Սիմոնյանին միացան նաև «Իմ քայլի» այլ պատգամավորներ․
 
«Ես նույնպես միանում եմ պարոն Սիմոնյանին և կոչ եմ անում ՍԴ անդամներին այս պատասխանատու պահին չզբաղվել արկածախնդրությամբ։ ՍԴ նախագահի զավթված աթոռը պետք է վերադարձվի ժողովրդին»,– ասաց Արեն Մկրտչյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here