Սիրված դերասանը ծնվել է 1929թ. մայիսի 22-ին Խորհրդային Հայաստանի Երևան քաղաքում: Սովորել է նախ Երևանի բժշկական ինստիտուտում, ապա՝ 1947-1951թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում:
1951թ.-ից` Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան:
1987թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան:
Խաղացած դերեր են՝
- Սերգեյ բեկը, «Նամուս»:
- Հարութ Անվերջը, «Հաջի Փայլակ»:
- Ֆերդիշչենկոն, «Ապուշը»:
- Ֆուշեն, «Մադամ Սան-Ժեն»:
- Աթիլլոն, «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի»:
- Տելյատևը, «Կատաղի փողեր»:
1984թ.` Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ:
2000թ.` «Մովսես Խորենացի» մեդալ:
Արմեն Խոստիկյանը կյանքին հրաժեշտ է տվել է 2003թ. հուլիսի 22-ին, Երևանում: