«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է: Այս մասին հայտնում է hetq.am-ը՝ հղում անելով ՀՀ ԱԱԾ-ին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Բաղդասարյանը ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածանքով, ինչից հետո ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Բաղդասարյանը քրեակատարողական ծառայության պետն էր 2015 թվականից: