Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեծարգո պրն. Փաշինյան , լինելով այդ դպրոցի ծնող և , անկախ ինձանից, հետևելով իրադարձություններին (, քանզի նյարդերս արդեն տեղի են տալիս. կես տարի է խաթարվել է դպրոցի բնականոն կյանքը , երեխաները տեսախցիկներին արդեն այնքան են սովորել, ինչքան՝ ես) , ինձ իրավունք կվերապահեմ Ձեզ մի խորհուրդ տալ . այսուհետև չհամարձակվեք բողոքել մեր կառավարությունից . քանի որ իմ կյանքում երկու դեպք եմ հանդիպել, երբ գիտեն, որ հասարակության կողմից մերժված են ու համառում են մինչև վերջ. 1- մեր կառավարությունն ու 2- այս երեխան. ափսոսում եմ, որ այս պոտենցիալով ու խելացի երեխան այսքան սթրեսսի է ենթարկվում , իմ կարծիքով՝ սեփական ծնողների անհիմն սկզբունքայնության պատճառով ….ու Դուք, լինելով սրտացավ մարդ, կոնֆլիկտը հարթելու փոխարեն՝ կրակին շարունակում եք վառելիք ավելացնել- չեմ կասկածում՝ հետագայում Ձեր իսկ շահերի համար օգտագործելու նպատակով …. բայց, եթե իսկապես այդքան մտահոգված եք, հիշեք, որ կրկին սթրեսսի եք ենթարկում և՛ այս երեխային և մնացածին …