ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձնաց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը:
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունվեց։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետաիրավական հանձնաժողովին կոչ արեց գրավոր առաջարկներ ներկայացնելու առնվազն 3 ժամը սպառելուց հետո գումարել հանձնաժողոի նիստ, արդյունքների մասին տեղեկացնել ԱԺ-ի աշխատակազմին։