ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման և հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար կառավարության աշխատակազմին համապատասխան որոշմամբ վաղը 5 միլիոն, 725 հազար դրամ է հատկացվելու` 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 2014 թվականի առաջին կիսամյակում: