Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը այսօրվանից կրկին Օպերային թատրոնի տնօրեն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպան ասել է Օրբելյանը:
Նշենք, նաև, որ դատարանն ամբողջությամբ բավարարել էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի:
Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանն» անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել: