Եվրատեսիլ 2014 մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրստը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Սակայն նրա ժամանումը չի ուրախացրել ՌԴ Պետական Դոումայի պատգամավորներից շատերին: Վերջիններից մի քանիսն այնքան են վրդովվել Կոնչիտայի հաղթանակից, որ կոչ են անում այլեւս չմասնակցել Եվրատեսիլ մրցույթը, այլ կազմակերպել Եվրազիայի ձայնը կոչվող մրցույթ, որը կդավանի ճիշտ արժեքային համակարգ: Պատգամավորները նաեւ պնդում են թույլ չտալ Կոնչիտային ժամանել Ռուսաստան:
Դմիտրիյ Մելնիկովը հետեվրատեսիլյան միջոցառումների կազմակերպիչն է, նա հայտնել է, որ Կոնչիտան չնայած ծանր շրջագայությունների օրակարգին այնուամենայնիվ համաձայնվել է ժամանել Մոսկվա: Կոնչիտայի միակ պահանջն է 24-ժամյա թիկնազորը, նա շատ անհանգիստ է իր անվտանգության համար: