տուն Աշխարհ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Թրամփի իմպիչմենթի օգտին

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Թրամփի իմպիչմենթի օգտին

274
0
Միացյալ Նահանգներում նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի օգտին՝ «Լիազորությունների չարաշահում» և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու հոդվածներով: Հանրապետականները դեմ են քվեարկել:

Հաջորդ կարևոր որոշումը վերապահված է Սենատին է, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները: Չի ուշացել նաև Սպիտակ տան արձագանքը. պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում հաջորդ քայլերին եւ վստահ է, որ Սենատում ամբողջությամբ արդարացվելու է: