ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել այն բանաձևը, որը թույլ է տալիս հայց ներկայացնել նախագահ Բարաք Օբամայի դեմ իր լիազորությունները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Այս նախաձեռնությունը ստացել է ներկայացուցիչների պալատի 225 պատգամավորի աջակցությունը, 201-ը դեմ է արտահայտվել դրան։
Ավելի վաղ պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել էր, որ մտադիր է դատական հայց ներկայացնել Օբամայի դեմ, ով գերազանցել է իր լիազորությունները և օրենքներ խախտել։ Նրա կարծիքով՝ Օբաման կայացրել է որոշումներ, որոնք պահանջում էին կոնգրեսի հավանությունը։