Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Տեղեկացնում է Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Դեպքը տեղի է ունեցել «Աս Վիտա» և «ՏՊ Մազեմբե» ակումբների միջև Կինշասայի «Տատա Ռաֆաել» մարզադաշտում ընթացող հանդիպման ժամանակ։
«Ես ցանկանում եմ ցավակցություններս հայտնել Կոնգոյում 15 զոհվածների ընտանիքներին։ Ցանկանում ենք, որ վիրավորները բժշկական օգնություն ստանան և արագ ապաքինվեն», — ասել է Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իսսա Հայատուն։