տուն Լուրեր Կոմպոզիտորների միության մեծամասնությունը մատնված է պարապուրդի. Կոմպոզիտոր

Կոմպոզիտորների միության մեծամասնությունը մատնված է պարապուրդի. Կոմպոզիտոր

201
0

Կոմպոզիտոր Ալբերտ  Աբգարյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Կոմպոզիտորների միության ներսում տիրող իրավիճակին և միության նախագահի առաջիկա ընտրություններին: Նա կոմպոզիտորների միության անդամ  դառնալու ընթացակարգերը իրականությանը համապատասխան չի համարում.«Ընթացակարգեր  կան, բայց կոնկրետ դեպքեր կան, որ դրանք  չեն համապատասխանում  մարդու ֆիզիկական վիճակին, դրա համար անհրաժեշտ է, որ այդ ընթացակարգերը որոշակի ճկունություն ունենային և այն կոմպոզիտորները, ովքեր հնարավորութուն չունեն սահմանված կարգերին համապատասխան գործողություններ կատարել, նրանց հնարավորություն տրվեր անդամակցելու, օրինակ նոտագրման խնդիր կա տեսողության խնդիր ունեցող անձանց մոտ: Այդ մարդիկ այսօր հնարավորություն չունեն նոտագրելու ֆիզիկապես, բայց ստեղծագործությունները, որպես այդպիսին, կան»,-նշել է կոմպոզիտորը:

Araratnews.am-ի թղթակցի այն հարցին՝ Դուք կոնկրետ ինչ թերություններ եք տեսնում Ռոբերտ Ամիրխանյանի գործունեության հետ կապված, Ալբերտ Աբգարյանը պատասխանել է.«Ես կարծում եմ, որ Կոմպոզիտորների միությունը կարելի է ավելի արդյունավետ ղեկավարել, և այն խնդիրները, որ դրված են միության առաջ, այժմ չեն կատարվում: Միության մեծամասնությունը մատնված է պարապուրդի, կան մի քանի կոմպոզիտորներ, որոնք օգտվում են միության բարիքներից»: Մեր թղթակցի հաջորդ հարցին՝ ինչ սպասելիքներ ունեք կոմպոզիտորների նախագահի սպասվելիք ընտրությունից, արդյոք հանարվոր է ընտրության միջոցով շտկել ստեղծված իրավիճակը, կոմպոզիտորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդ ընտրությունները ոչինչ չեն փոխի , այսպես՝ ոնց եղել է մինչ այժմ, այդպես էլ կշարունակի գործել, որովհետև չեմ կարծում, որ ինչ-որ փոփոխություններ են լինելու տվյալ անձի գործունեության մեջ: Ես կոնկրետ Ամիրխանյանի անձի դեմ ոչինչ չունեմ, բայց կարծում եմ, որ կարելի է արդյունավետ ու նպատակային ղեկավարել միությունը»:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here