տուն Տնտեսական «Կոմերսանտ»-ում գրվածն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. Գեղարքունիքի մարզպետ

«Կոմերսանտ»-ում գրվածն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. Գեղարքունիքի մարզպետ

344
0

Օրերս «Կոմերսանտ»-ը նյութ էր հրապարակել, որում նշվում էր, թե ռուսական «Ագրարային ներդրումային ֆոնդը» մտադիր է ՌԴ Նովգորոդի շրջանում և Հայաստանում էկոկենտրոններ հիմնել: Աղբյուրի փոխանցմամբ, համանման Էկոգյուղ նախատեսվում է կառուցել Սևանի ափին, Ծովազարդ համայնքի մոտ, նախատեսելով մի քանի ենթակառռւցվածքներ և 100-150 աշխատատեղեր:

Որքանո՞վ է լուրը համապատասխանում իրականությանը, ի՞նչ նախաձեռնության մասին է խոսքը, Araratnews.am-ի խնդրանքով պատասխանեց ՀՀ Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը:

«Մենք նախորդ ամիս հանդիպել ենք հայ-չինական տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ իրենք ասել են, որ ցանկանում են ձեռք բերել Ծովազարդում տարածքներ՝ չինական ավանդական բժշկության կենտրոն հիմնելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, մասնավորապես՝ «Կոմերսանտ»-ում գրվածն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, այն առումով, որ այնտեղ նշված կազմակերպությունը տարածք չունի և այգեգործությամբ չի զբաղվում:

«Դժվար է պատկերացնել Ծովազարդում խաղողագործությունը, ինչպես նշված է նյութում: Բայց պատրաստակամ ենք ցանկացած նախաձեռնությանը աջակցել, եթե իրական համագործակցության քայլեր լինեն»,- ընդգծեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: