Հյուսթոնում կողպեքների վերանորոգմամբ զբաղվող արհեստանոցներից մեկում գանձ է հայտնաբերվել է։ Չհրկիզվող պահարաններից մեկի կողպեքը բացելիս նրանում հայտնաբերվել է ոսկի։ Այս մասին հաղորդում է UPI-ը։
Հաճախորդներից մեկն արհեստանոց է բերել ժանգոտած մի պահարան, որի նախկին տիրոջ մերձավորները այն ցանկացել են հանձնել որպես մետաղի ջարդոն։ Արհեստանոցի աշխատակիցները մի քանի շաբաթ շարունակ փորձել են կոտրել կողպեքը։ Երբ այն բացել են՝ հայտնաբերել են ոսկյա դրամներ։ Գանձերի արժեքը չի հաղորդվում։ Նախկին տերերի փաստաբանն ասել է, որ պայմանավորվածության համաձայն՝ պահարանի պարունակությունը պետք է վերադարձվի իր հաճախորդներին։