տուն Հասարակություն Իրավական Կողոպուտ Տիգրան Մեծի պողոտայում․ Կենտրոնականի քրեական հետախույզները հայտնաբերել են կասկածյալին (տեսանյութ)

Կողոպուտ Տիգրան Մեծի պողոտայում․ Կենտրոնականի քրեական հետախույզները հայտնաբերել են կասկածյալին (տեսանյութ)

299
0

Հուլիսի 3-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տիգրան Մեծի պողոտայի եւ Մհեր Մկրտչյան փողոցի խաչմերուկում մի երիտասարդ պոկել էր անցորդներից մեկի պարանոցի ոսկյա կախազարդն ու փախել։ Մարդիկ հետապնդել էին, բայց կողոպտչին չէին կարողացել բռնել։  Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Տուժողից հաղորդում ընդունեցին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Օրեր տեւած հետեւողական աշխատանքի արդյունքում Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ կողոպուտը կատարել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բնակվող մի երիտասարդ։

Նրան հայտնաբերելու միջոցառումները եւս հաջողությամբ ավարտվեցին։ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հենց Ջրվեժում եւ կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։