տուն Քաղաքական Միջազգային Կոկայի տերևները հաղթանակ են կանխատեսում Բոլիվիայի նախագահին

Կոկայի տերևները հաղթանակ են կանխատեսում Բոլիվիայի նախագահին

225
0

imgres

Բոլիվիայում ընդունված է կանխագուշակություններ անել կոկայի տերևների միջոցով։ Երեկ Բոլիվիայի սահմանադրական դատարանի անդամ, ազգությամբ հնդկացի Գուալբերտո Կուսին հայտարարել է, որ կոկայի տերևի միջոցով գուշակությունները վկայում են, որ 2014 թվականի նախագահական ընտրություններում կրկին հաղթելու է գործող նախագահ Էվո Մորալեսը։

«Կոկայի տերևների «ընթերցումից» պարզ է դառնում, որ առաջիկա ընտրություններում հաղթելու է Էվո Մորալեսը, սակայն լինելով ընտրված նախագահ՝ նա կբախվի բազմաթիվ խնդիրների», ասել է նա։ Նախագահը նաև նշել է, որ ժողովուրդը, այդուհանդերձ, նրան դավաճանելու է և թույլ չի տալու աշխատել մինչև պաշտոնավարման ժամկետի վերջ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here