Lեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթի հրաժեշտի արարողությունը կկազմակերպի «Լոս Անջելես Լեյքերսը»:
Բասկետբոլիստի պատվին հուշարձան կտեղադրվի, որպեսզի ցանկացողները գան ու հարգանքի տուրք մատուցեն խաղացողի հիշատակին:
Հիշեցնենք, որ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է 41-ամյա պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Կոբի Բրայանթը: Նա կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008-ին ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստը: