NBA-ի հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսի» և ԱՄՆ-ի ազգային հավաքականի 30-ամյա պաշտպան Կոբի Բրայանտը «Նյու Օրլեանի» հետ հանդիպման ժամանակ կատարած 29 միավորներից հետո դարձավ NBA-ի պատմության մեջ ամենաերիտասարդ բասկետբոլիստը, ով հատել է 30 հազար միավորի սահմանագիծը:
Նշենք, որ այդ արդյունքով Բրայանտը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը` 30 հազար միավորի սահմանագիծը հատած բասկետբոլիստների ցուցակում, իսկ ցուցակը 32,292 նետումով գլխավորում է Մայքլ Ջորդանը: