Ռուսաստանում խորհրդային կարոտախտի դրսևորումները ստանում են նյութական լուրջ արտացոլում:
Այսօր Մոսկվա քաղաքի ղեկավարությունը հայտարարել է, որ նախատեսվում է վերականգնել ԽՍՀՄ փլուզումից հետո ապամոնտաժված հուշարձանները, հատկապես` ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարներին: Այսօր, օրինակ, ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևին նվիրված հուշատախտակ է բացվել Կուտուզովի պողոտայում, որտեղ նա ապրել է: 1991 թվականին այդ հուշատախտակն ապամոնտաժվել էր:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հուշատախտակի բացման արարողությանը գտնվող Իոսիֆ Կոբզոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է կանգնեցնել Իոսիֆ Ստալինի արձանը, ինչպես նաև վերականգնել Ֆելիքս Ձերժինսկու արձանը «Լուբյանկա» հրապարակում:
Որոշ փորձագետներ այս բոլոր երևույթները համարում են վտանգավոր փորձ՝ վերադարձնելու այն բարքերն ու համակարգը, որը գոյություն է ունեցել ԽՍՀՄ ժամանակաշրջանում: