ԲՀԿ խմբակցության պատագամավոր Արագած Ախոյանը AraratNews.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի փեսայի մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցներին, որի արդյունքում քաղաքացիներ էին վիրավորվել: Պատգամավորը ասաց, որ ոչ ոք ապահովագրված չէ նման միջադեպերից և չի կարող ասել, թե ինչու է նման միջադեպ տեղի ունեցել. «Նման դեպքեր տեղի են ուենում անգամ ամենազարացած երկրներում և չեմ կարող ասել, որ միայն Հայաստանում է նման բան տեղի ունենում: Կյանքում կարող են լինել իրավիճակներ, երբ մարդուն ստիպում են հանցագործ դառնալ»,-ասաց պատգամավորը: Արագած Ախոյանը նաև վստահեցրեց, որ իր հարազատներից և ընկերներից ոչ ոք իր անունը օգտագործելով չի փորձել խնդիրներ կարգավորել և իր պատգամավոր լինելը չի օգնել ոչ մի հարազատի. «Անգամ տղաս իմ անունը չի օգտագործում որևէ խնդիր լուծելու համար: Երբ անհարաժեշտ է լինում որևէ տեղ գնալ նա հրաժարվում է իմ մեքենան վարել, քանի որ մեքենան պատգամավորական պետհամարանիշներով է, և նա չի ուզում առանձնանալ»,-եզրափակեց իր խոսքը ԲՀԿ-ական պատգամավորը:
տուն Լուրեր Կյանքում կարող են լինել իրավիճակներ, երբ մարդուն ստիպում են հանցագործ դառնալ. ԲՀԿ-ական...