Լուսանկարում երևացող թռչնի բույնը, ոչ ավելի, ոչ պակաս, «ՊՄՆ-2» տեսակի ականի կողքին է: Կյանքն ու մահը՝ կողք կողքի. լուսանկարն այդպես կարելի է մեկնաբանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնի մեջ թռչնի ձվեր են, ասել է թե՝ կարճ ժամանակ անց, այդտեղ նոր կյանք է սկսվելու:
Լուսանկարը տարածել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այդ փաստն արձանագրողը Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի անդամներն են: