տուն Հասարակություն Առողջապահություն Կյանքն ու իրականությունը. կորոնավիրուսյան խրոնիկան Էջմիածնից

Կյանքն ու իրականությունը. կորոնավիրուսյան խրոնիկան Էջմիածնից

354
0

Այո, կորոնավիրուսը Հայաստանում է: Վարակվածներն ու նրանց հետ շփում ունեցող անձինք կարանտինի մեջ են: Կառավարությունը, առողջապահության նախարարությունը վիրուսի կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ են ձեռք առել ու շարունակում են առավելագույնս կանգնեցնել վիրուսի տարածման տեմպերը: Սա պատկերի իրական կողմն է:

Բայց սոցիալական մեդիան ու համացանցը մարդկանց այլ բան են հրամցնում՝ ավելի շատ խուճապ, տագնապ, ահագնացող վտանգ պարունակող ֆանտաստիկ վերնագրերով հրապարակումներ:

Օրինակ, երբ քայլեք Էջմիածնի փողոցներով, կտեսնեք, որ մարդիկ հանգիստ ապրում են` ամեն մեկն իր գործով: Կյանքը շարունակվում է: Եվ շատերն են վստահ` սա էլ կհաղթահարենք: Ասեմ ավելին` հատուկենտ մարդիկ են քայլում դիմակներով։ Սոցիալական մեդիան ավելի շատ է ինտրիգ ստեղծում, քան կա:

Երեկ, երբ առողջապահության նախարարության աշխատակիցները վարակված քաղաքացու հետ շփում ունեցող անձանց տեղափոխում էին, մարդիկ դրական գնահատականներ էին տալիս: Իսկ ինչ էին գրում կայքերից շատերը` մեկը մյուսի հետևից երբեմն ուռճացրած,  ստահոդ ինֆորմացիա էին տարածում կորոնավիրուսով վարակվածների, Էջմիածնում տիրող քաոսի կամ էլ քաղաքի գլխավոր պողոտան շրջափակած ԱՆ մեքենաների հետ կապված:

Էջմիածնում եմ ապրում: Քաղաքում ոչ քաոս կա, ոչ պանիկա, ոչ էլ տագնապ: Եկեք իրականությունը տարբերենք ֆեյքից: Առողջ եղեք:

Հայկ Մագոյան