տուն Լուրեր «Կյանքի Խոսք» կրոնական կազմակերպությունը կփակվի՞

«Կյանքի Խոսք» կրոնական կազմակերպությունը կփակվի՞

121
0

ulf

«Կյանքի Խոսք» կրոնական կազմակերպության հիմնադիր Ուլֆ Էկմանը օրեր առաջ հայտարարել է.

«Ես հասկացա, թե որքան քիչ գիտեի Կաթոլիկ եկեղեցու՝ նրա հոգևոր կյանքի և վարդապետության մասին: Անգիտակցաբար, ես շատ նախապաշարումներ և չար կեցվածք ունեի նրանց հանդեպ և չափազանց արագ էի նրանց դատելու մեջ՝ առանց նույնիսկ իմանալու, թե ինչին են իրենք հավատում: Հրաշալի է, որ վերջապես հասկացա և ապաշխարեցի անհոգ, անփույթ և մակերեսային տեսակետներից, հիմնված ոչ թե նրանց աղբյուրների վրա՝ այլ նրանց թշնամիների, և հայտնագործեցի եկեղեցու հարուստ ժառանգությունը, հզոր աստվածաբանական դրույթները և խորը սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ես գիտակցեցի, որ իմ հիմնադրած շարժումը, որ շուրջ 30 տարի առաջնորդում եմ, հակառակ արձանագրած հաջողություններին, քրիստոնյա աշխարհում մաս է կազմում բողոքական հատվածական և բաժանված մասի: Մեր բողոքական նախապաշարումներին մարտահրավեր էր նետված և մենք հասկացանք, որ շատ դեպքերում մեր քննադատությունները նրանց նկատմամբ անհիմն են: Եկեղեցում մենք՝ ես և կինս, Հիսուսի հանդեպ մեծ սեր և հնչեղ աստվածաբանություն տեսանք՝ հիմնված Սուրբ Գրքի և դասական վարդապետության վրա: Զգացինք ծիսական-խորհրդական կյանքի հարստությունը: Ըմբռնեցինք համակարգված քահանայական նվիրապետություն ունենալու տրամաբանությունը, որը պահում է եկեղեցու հավատքը և փոխանցում սերնդե սերունդ»:

Նա հրաժարվել է նաեւ Yoido Full Gospel եկեղեցու հոգաբարձությունից, որի հովիվ Դեյվիդ Յոնգի Չոնը մեղադրվում է 12.000.000$-ի յուրացման մեջ:

Հայաստանում ևս, «Կյանքի Խոսք»-ը ակտիվ գործունեություն էր ծավալումˋ իր մեջ ներառելով հատկապես հասարակությանը հայտնի դեմքերիˋ երգիչների, դերասանների, մտավորականների: Սակայն Araratnews.am-ի ունեցած տեղեկություններով «Կյանքի Խոսք»-ի Հայաստանյան մասնաճյուղում ևս խուճապ է, քանի որ այս կազմակերպության փակման մասին պտտվում են տարատեսակ տեղեկություններ: